Կառավարության այսօրվա որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Մեսրոպյանը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ էր և մարզպետ նշանակվելու առաջարկի կապակցությամբ հրաժարական է ներկայացրել:
Իր խոսքում՝ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:
«Մեր երկրի համար այս դժվար օրերին ստանձնում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնը և լավ եմ հասկանում պատասխանատվությամ ամբողջ չափը: Կանեմ հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները: Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»,- նշեց Մեսրոպյանը: