Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: