Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կոչի բանաձևը զուրկ է առողջ բանականությունից և խնդրի կարգավորման գործում սահմանափակում է Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի որոշումն այն օրինակն է, թե, ներքաղաքական նկատառումներից ելնելով, ինչպես են անտեսվում միջազգային իրավունքի, օրինականության և արդարության ամենահիմնական սկզբունքները: Մենք ժխտում ենք որոշման մեջ Թուրքիայի հասցեին ուղղված անհիմն պնդումները»,- ասվում է հայտարարության մեջ: