Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։