Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդունում է, որ իշխանությունը որոշ ոլորտներում սխալներ, թերացումներ ունի, սակայն չի կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ իշխանությունը հիմա ամբողջ կազմով պետք է հեռանա: Պատգամավորն անդրադարձել է նաև կառավարության կադրային փոփոխություններին:
«Կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի, քանի որ Հայաստանի տնտեսությունը և մյուս համակարգերը պետք է աշխատեն»,- ասել է Թունյանը՝ նշելով, որ կային դժգոհություններ որոշ ոլորտներից, և հենց այդ ոլորտներում էլ նոր շունչ է հաղորդվել: