Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումից հետո Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ բանաձևը շուտով ուղարկվելու է Եվրախորհրդարան, տարբեր երկրների օրենսդիր մարմիններ:
Նա նաև անընդունելի է համարել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իրավիճակն ապակայունացնող քայլեր է ձեռնարկում ոչ միայն Կովկասում, այլև՝ բուն Եվրոպայում:
Ֆրանսիայում մեր երկրի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը նշել է, որ բանաձևի ընդունումն առաջին քայլն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և խնդրի արդարացի լուծման ուղղությամբ:
Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի կարծիքով՝ կարևոր է, որ Արցախի, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի համար այս ծանր օրերին աշխարհին նման ուղերձ է հղում Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը: