«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանում ռազմական դրությունը հանելու հարցով հրավիրված արտահերթ նիստում նշեց, որ բոլոր այն առարկությունները, որոնք ներկայացրեցին գերատեսչությունները և իշխող ուժի ներկայացուցիչները, շատ հանգիստ ու հեշտ կարգավորվում են Կառավարության որոշումներով և կարող են պահպանվել: Նրա խոսքով՝ այսօր ռազմական դրությունը միայն ու միայն իշխանության կառավարման ժամանակի երկարաձգում է:
Պատգամավորը նշեց, որ այլևս չի վստահում որևէ փաստարկի, որը հնչեցնում է իշխանական թևը: Աբովյանն ասաց, որ Հայաստանում վերջապես պետք է ձևավորվի հետևանքների ինստիտուտ:
«Չի կարող վարչապետ Փաշինյանը կառավարել երկիրը, երբ իր անփառունակ, անգրագետ, անիմաստ կառավարման պատճառով մենք այսօր հասել ենք այս խայտառակ իրավիճակին: Ինչի մասին խոսվում էր 2.5 տարվա ընթացքում, այդ բոլոր թեզերը տրաքել են: Ինչ հպարտ քաղաքացի, ինչ տնտեսական հեղափոխություն, մի հատ դոլարի կուրս նայեք, խոսվում էր արտաքին ուժեղ քաղաքականության մասին, պռավալ՝ բոլոր ֆրոնտներով»,- նշեց Աբովյանը: