ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ պատմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումից, որի ժամանակ հարց է ուղղվել վարչապետին՝ սա կապիտուլյացիա՞ է, ինչին կառավարության ղեկավարը չի հակադարձել:
«Այդ օրը վարչապետն ասաց, որ ինքը զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հարցրել, թե ի՛նչը կարող է կանգնեցել պատերազմը: Պուտինն ասել է՝ Լավրովի պլանը: Մեր հանդիպումից հետո պիտի տեղի ունենար Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ, որտեղ Փաշինյանն ուներ որոշում, որ Հայաստանը գնում է Լավրովի պլանի շուրջ բանակցությունների: Հետո միայն պարզ դարձավ, որ Ադրբեջանն այլևս չի համաձայնել կանգնեցնել պատերազմը»,- նշեց Բաբաջանյանը: