Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- ասել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ է տվել դուրս գալու համար: