«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է առաքված նյութերի բեռնաթափումը: Ներկայումս ընթանում է բեռի բաշխումը բնակելի շենքերի հասցեներին և սոցիալական նշանակության օբյեկտներին»,-
РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասները: Վնասված շենքերի ստուգումն ավարտվել է:
«Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ-ը մասնակցել է փրկարարների ճամբարի բարելավման, ժամանած անձնակազմի տեղավորման և սարքավորումների տեղադրման գործին: Նոյեմբերի 16-ից ռուս փրկարարները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը»,- նշված է հաղորդագրությունում: