ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են Արևմուտքի թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Մոսկվայի և Մինսկի ներքին գործերին:
«Արևմուտքի ղեկավարները դա առանձնապես չեն թաքցնում: Հանգիստ ենք վերաբերվում դրան: Միութենական պետություն ունենք, պաշտպանվելու համար միջոցներ ունենք, գիտենք՝ ինչպես պահել մեր անկախությունը, և դա մեր նախագահների և կառավարությունների ընդհանուր դիրքորոշումն է»,- հայտարարել է արտգործնախարարը: