Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի հետ համագործակցությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը. տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը: Վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, և սկսվել է ճանապարհային երթևեկությունը, էլեկտրա- և ջրամատակարարումը: Խաղաղ բնակչությունը շարունակում է վերադառնալ իր տներ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակարգին Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:
Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: