Գերմանիայում սահմանված կոշտ լոքդաունը, որն ի սկզբանե նախատեսված էր մինչև նոյեմբերի վերջ, կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը, այնուհետև, հավանաբար, կերկարաձգվի մինչև տարեվերջ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Հոկտեմբերի 28-ին սահմանված միջոցները շարունակում են գործել: Առայժմ՝ մինչև դեկտեմբերի 20-ը: Սակայն, համաձայն ենք, որ վարակի բարձր ցուցանիշի պատճառով այն կպահպանվի մինչև հունվարի սկիզբը»,- հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: