Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն և բողոքի նոտա հղել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարություն: Նրա հետ հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա»,- հայտնել է Աբդուլաևան: