Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի «Սան Պաոլո» անունը կրող մարզադաշտը կանվանափոխվի ի պատիվ Դիեգո Մարադոնայի: Այն կկրի «Դիեգո Արմանդո Մարադոնա – Սան Պաոլո» անվանումը:
Նշվում է, որ փոփոխությունը կատարվելու է հնարավորին չափ շուտ: Այս որոշումը կայացրել է ինչպես «Նապոլին», այնպես էլ քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը: Փոխանցում է TACC գործակալությունը:
Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է երեկ: Մահվան պատճառ է հանդիսացել սրտի սո(ր անբավարարությունը: Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել: Բազմաթիվ արգենտինացիներ հավաքվել են նախագահական պալատի մոտ, որտեղ մի քանի ժամից (առավոտյան ժամը 6-ին, Երևանի ժամանակով 13։00-ին) կսկսվի հրաժեշտի արարողությունը: