ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջջի վերացման մասին, որի անդամները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում:
«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը լցված է եղել խոցող տարրերով, այլ իրեր և փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաջողվել է ձերբակալել խմբի անդամ՝ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացու: ԱԴԾ-ն հայտնել է, որ քննչական գործողությունները և որոնողական աշխատանքները շարունակվում են: