«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարզդատ Կարապետյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Դեկտեմբերի 4-ից Կարապետյանը կստանձնի Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։
«Սիրելի՛ ընկերներ,
այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։
Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։
Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։
Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- ասված է Վարազդատ Կարապետյանի գրառման մեջ։