Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով՝ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ի կատարումն նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի իրազեկման մեջ։