Ամերիկայն «Ջոն Մաքքեյն» նավը, որը նախօրեին ներխուժել էր ռուսական ջրային տարածք, «չի վտարվել» այնտեղից, մեջբերում է ՌԻԱ Նովոստին ԱՄՆ ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի ներկայացուցիչների հայտարարությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հածանավը երկու կիլոմետր խորացել է Պետրոս Մեծի ծոցում Ռուսաստանի ջրային տարածք: Նախազգուշացում ստանալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր նավից, ամերիկյան հածանավն անմիջապես անցել է չեզոք ջրեր:
Մեկնաբանելով սահմանի խախտումը՝ ամերիկյան նավատորմի հրամանատարությունն ասել է, որ «Ջոն Մաքքեյնը» գործողություն է իրականացրել «նավարկության ազատությունն ապահովելու համար»։