ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել ԼՀԿ խմբակցության ներկայացրած՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին:
ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ ճգնաժամը մեղմելու ուղղությամբ քայլեր արվեն:
Կառավարության ներկայացուցիչ, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, թե անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ ռազմական դրության ամբողջական չեղարկմանը:
Հիշեցնենք՝ վաղը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրված, և կքննարկվի նախագիծն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու հարցը: