ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու հարցը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Բանակցությունների ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, առաջին հերթին` Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու հարցը: Քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:
«Էրդողանը հույս է հայտնել, որ մոնիթորինգի կենտրոնը, որը Թուրքիան կստեղծի Ռուսաստանի հետ համատեղ, կսկսի գործել հնարավորինս շուտ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում շարունակական հիմունքներով կայունության ապահովման քայլ»,- ասվում է հայտարարության մեջ: