ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմք չի տալիս մտածելու, որ Կիևի ռևանշիստական տրամադրությունների պատճառով Դոնբասում հնարավոր է իրավիճակի սրում՝ հաղորդում է
tvzvezda.ru կայքը։
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը վերահսկողություն է Աղդամի, Ղազախի, Քելբաջարի և Լաչինի շրջանները: Հակամարտող կողմերն էլ պետք է փոխանակեն ռազմագերիներին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորակազմ է տեղակայված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:
Կրեմլը շեշտում է, որ Ռուսաստանի համար կարևորը՝ ԼՂ-ում խաղաղությունը պահպանելն է, ինչպես նաև բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը ապահովելն է և խաղաղության պահպանման վերահսկողությունը։