ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է չխառնել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը այս տարածաշրջանում հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նա հիշեցրել է, որ տարածաշրջանում տեղակայված է ռազմական խաղաղապահ զորակազմ, ինչպես նաև հումանիտար արձագանքման կենտրոն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պետք չէ դրանք ամբողջովին տարանջատել, բայց և պետք չէ շփոթել հակամարտող կողմերի շփման գծում կանգնած խաղաղապահների առաքելությունը հումանիտար կենտրոնի հետ: Լեռնային Ղարաբաղում այնքան շատ խնդիրներ կան, որոնք խորացել են պատերազմի պատճառով, և հումանիտար կենտրոնը հենց դրանցով է զբաղվում»,- բացատրել է Պեսկովը: