ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը, գործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։
«Տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, մեր գործընկերները բաժանում են սնունդ, ինչպես նաև հիգիենայի, առաջին բուժօգնության և ձմեռվա համար նախատեսված պարագաներ՝ օգնելու ընտանիքներին՝ բավարարել իրենց առաջնային կարիքները այս դժվարին ժամանակահատվածում»,- նշված է հաղորդագրության մեջ: