Teach For Armenia-ն շարունակում է «Դասավանդիր առ հույս» նախագիծը, որի շրջանակում այսօրվանից մինչև հաջորդ երեքշաբթի բոլոր նվիրատվությունները կկրկնապատկվեն մինչև 100.000 ԱՄՆ դոլարը՝ հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նվիրաբերեք հիմա և կրկնապատկեք ձեր ազդեցությունը պատերազմի և կորոնավիրուսի համավարակի պատճառով կրթություն ստանալու իրավունքից զրկված երեխաներին օգնելու հարցում։
«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ստեղծելու ենք այն դրական միջավայրը, որտեղ երեխաները կրթվելու են, զարգանալու և չեն ունենալու այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք այսօր ստիպված ենք լուծել հանուն նրանց ավելի լավ և խաղաղ ապագայի»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։