Արցախում 44 օր թշնամու կրակների դեմ կյանք ու կռվի պայքարի դուրս եկած ու հերոսացած մեր զինվորների նոր անուններ:
Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անձամբ մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբով հետախուզություն է իրականացրել և ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու հետևակի մարտական մեքենա:
Մեկ այլ հերոս. շարքային Արկադի Կարոյի Վերդյանը հակառակորդի կրակի տակ տարհանել է զինակից վիրավոր ընկերներին և արդեն զոհված տղաների մարմինները:
Մարտկոցի կազմով հակառակորդին կրակային խոցման են ենթարկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի Սարգսյանը, Սուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապն է ապահովել սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը:
Արցախի հյուսիսում ծանր մարտերին հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ են դուրս եկել ու բացառիկ խիզախությամբ աչքի ընկել՝ կրտսեր սերժանտ Արամ Վարդանի Դանիելյանը, շարքայիններ Էդգար Կարենի Քոչարյանը, Նարեկ Աշոտի Նիկողոսյանը, Գոռ Գագիկի Աթայանը, Մաքսիմ Ռոբերտի Վարդանյանը, Հովիկ Վահեի Ոսկանյանը, Էդգար Մամեի Մուրադյանը, Միքայել Կամոյի Հարությունյանը, Արսեն Ռոմիկի Հովսեփյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանի Հակոբյանը: