Հայաստանի համախառն ներքին արդյունքը, 2020-ի երրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, կազմել է 1 տրլն 744 մլրդ 942.4 մլն դրամ. այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Պարենային ապահովություն և աղքատություն, 2020 թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցից:
Երրորդ եռամսյակի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.1%-ով, իսկ 2020-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել 38.6%-ով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։