Վրաստանում նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3128, ապաքինման՝ 3045, մահվան՝ 39 նոր դեպք:
New York Times-ի հրապարակման համաձայն՝ Վրաստանը 100․000 բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով առաջին տեղն է զբաղեցնում, գրում է
jnews.ge-ն։
Վրաստանից հետո տարածման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լյուքսեմբուրգում, Չեռնոգորիայում և Սերբիայում:
Անցյալ շաբաթվա տվյալների համաձայն՝ Վրաստանի 100.000 բնակչին բաժին է ընկնում 2807 վարակակիր, իսկ վերջին 7 օրվա ընթացքում վարակվածների միջին թիվը կազմել է 3579,1։
100.000 բնակչի հաշվով՝ մահացության ցուցանիշով Վրաստանը կորոնավիրուսի համաշխարհային աղյուսակում 13-րդն է:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին: Նոյեմբերի 24-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 111.818 դեպք, որից վերականգնվել է 92215 հիվանդ, մահացել են 1051-ը:
Երկրում կորոնավիրուսի առաջին անգամ հայտնաբերելուց հետո գրանցվել է 111818 վարակման և 92215 ապաքինման դեպք, արձանագրվել է 1051 մահ: