Երևանի ավագանին այսօր միաձայն որոշում ընդունեց՝ 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամն Արցախի մայրաքաղաքին տրամադրելու մասին: Նախատեսվում է այդ գումարն ուղղել Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնողական կապիտալ աշխատանքներին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ այլ հատկացումներ Հայաստանի մայրաքաղաքից Արցախի մայրաքաղաքին նույնպես նախատեսվում են: