Դոնալդ Թրամփն ընդունել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունը պաշտոնապես պետք է փոխանցվի նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ջո Բայդենի թիմը ողջունել է դեմոկրատ թեկնածուին երկրի ղեկավարման պաշտոնական փոխանցումը: Սպիտակ տան նորընտիր ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա 2021-ի հունվարի 20-ին:
Նորընտիր նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում կնշանակի Էնթընի Բլինքենին: