Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է, և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով:
Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար, մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը»:
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն