Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ:
Այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում:
Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, ունեցած ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը:
Նախարարի գրաֆիկում առաջիկայում նախատեսված են նաև մարզային այցեր։