Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում հաստատել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Այդ որոշման համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը:
Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: