ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով COVID-անվտանգության կանոնների պահպանումը։
Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։
Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է.
դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը.
չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում).
ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների.
ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները.
մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակով փակվող աղբամաններ, օգտագործված դիմակները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ.
մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ախտահանման առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.
սովորողները, անձնակազմը և այցելուները պարտադիր դնում են դիմակ՝ բացառությամբ լսողության և խոսքի խանգարումներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների։