Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցությունը (NAASR) «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 314625 դոլար, որը որպես կրթական ու մարդասիրական օգնություն կտրամադրվի Արցախին ու Հայաստանին՝ հաղթահարելու 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները: Այս մասին հայտնում է Massispost պարբերականը:
«NAASR-ի ղեկավարությունն անմիջապես արձագանքել է մարդասիրական ճգնաժամին»,-հայտնել է ընկերակցության տնօրենների խորհրդի ղեկավար Երվանդ Չեքիջյանը:
Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցության առաքելության շրջանակում մարդասիրական օգնությունը կուղղվի նաև կրթության ոլորտին:
NAASR-ը գտնվում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքում, որի առաքելությունն է զարգացնել հայագիտությունը: