Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից:
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Սթիվեն Բիգանը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին ողջունել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ ԱՄՆ-Հայաստան սերտ համագործակցությունը կշարունակվի: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին ԱՄՆ ջանքերին ու տարածաշրջանում մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր»: