Այսօր ժամը 11:30-ից Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) մեկնարկել է ականազերծում:
Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր՝ տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից՝ խնդրելով քաղաքացիներին խուճապի չմատնվել:
«Սակրավորներն են աշխատում»,- տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ը: