ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրառում է կատարել՝ հումանիտար օգնության համար երախտագիտություն հայտնելով Ֆրանսիային:
«Բարեկամ Ֆրանսիան մեր կողքին է, շնորհակալ ենք, հումանիտար օգնության առաջին խմբաքանակը հասավ Երևան»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական ուղեբեռով առաջին ինքնաթիռը Երևան էր հասել նոյեմբերի 22-ին: Հաջորդ օգնությունը տեղ կհասնի նոյեմբերի 27-ին: