ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը երկուշաբթի հերքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյանուի՝ թագավորություն այցի մասին լուրը:
Ավելի վաղ իսրայելական պետական ռադիոկայանը հաղորդել էր, որ նոյեմբերի 22-ին Նեթանյահուն գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որն այցով գտնվում էր արաբական այդ երկրում: