Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-244/
Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը: