Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու` 12, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ծեծի՝ 3, սպանության սպառնալիքի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, անձի առևանգման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը անզգուշությամբ ոչնչացնելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող և 1 անհետ կորած։
Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, սպանության և գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 4 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: