Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրեն գրհ․ Նարեկ ծ.վ. Նաամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ` նվիրված Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։
«Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարեց հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։
Արարողությանը ներկա էին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, hայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ»,- ասված է հայտարարությունում։