ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբի ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը հայտնել է, թե ովքեր են նշանակվելու վարչակազմի հիմնական պաշտոններում Բայդենի հաղթանակի դեպքում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թոնի Բլինկենը կարող է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, Ջեյկ Սալիվանը կառաջադրվի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, իսկ Ալեխանդրո Մայորկասը՝ Ներքին անվտանգության նախարարի պաշտոնում:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում Բայդենը նախատեսում է առաջադրել դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, իսկ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կարող է զբաղեցնել կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը:
«Բայդենն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով իր թիմում աշխատելու համար ընտրել է փորձառու, ստուգված առաջնորդների»,- գրել է Բեյթսը Twitter-ում: