Նոյեմբերի 16-22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 2 փլուզման, 1 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:
Արձանագրվել է թունավորման 7 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: