ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ի շարունակություն երեկվա գրառման.
իբրև ՀՀ քաղաքացի, որ
- մտահոգ է այս վիճակի համար.
- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով.
- գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ՝
հայտարարում եմ անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի։
Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00-ին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։
Նիկոլը պետք է հեռանա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը: