Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ՝ հաղորդում է իսրայելական «Գալեյ Ցախալ» ռադիոն:
Վարչապետ Նեթանյահուին ուղեկցել է «Մոսադի» ղեկավար Յոսի Քոհենը՝ տեղեկացնում է ռադիոկայանը: Վարչապետի աշխատակազմը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը:
«Մենք չենք մեկնաբանում այդ հաղորդագրությունները»,- ասել են գրասենյակի ներկայացուցիչները ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցման: