ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերը, անդրադարձել են դրանց իրականացման մեխանիզմներին: