Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար նոր դեպք: Նախորդ օրը այյդ թիվը 24,581 էր, աճի տեմպը մնում է 1,2 տոկոսի մակարդակում:
Հիվանդների գրեթե մեկ քառորդը չունի ախտանիշներ: Նոր հիվանդների մեծ մասը Մոսկվայում է՝ 6866 դեպք (նախօրեին 6575-ն էր), Սանկտ Պետերբուրգում՝ 2926-ը, Մոսկվայի մարզում 971 հիվանդ: Ամենաքիչ դեպքերը հրեական ինքնավար շրջանում են (31), Չուկոտկայում (9) և Նենեցյան ինքնավար օկրուգում (5):
Մեկ օրում Ռուսաստանում մահացել է 361 մարդ, 16 հազարը դուրս է գրվել՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 59 միլիոնի, 1,4 միլիոնից ավելի մարդ մահացել է: Ամենաշատ վարակվածները Միացյալ Նահանգներում են: 100 հազար բնակչի հաշվով մահվան դեպքերի թվով Եվրոպայում առաջատար են Չեխիան, Բելգիան և Բուլղարիան։ Վրաստանումվերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, մահացել է 36 մարդ: