ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են գործակցել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների չափը գնահատելու հարցում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (ՄԳՀԳ) և ՄԱԿ-ի այլ մարմիններ պատրաստ են գործակցել և քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները տարածաշրջանում մարդասիրական կարիքների չափը գնահատելու նպատակով»,- նշել է Դյուժարիկը:
Նա հայտնել է նաև, որ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում ընդգծել է ՄԱԿ-ի՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: