Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ Covid-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորի:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ ենք: Կպատվաստվի մի քանի կամավոր»,- ասել է Նիկողոսյանը:
Covid-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև Covid19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձել է իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին:
Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։
Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը: